Մերկելը հորդորել է Էրդողանին կատարել ԵՄ հետ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է ԵՄ հետ փախստականների վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
Մալթայի վարչապետի հետ հանդիպումից հետո Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտնել է, որ փախստականների հարցով համաձայնագիրը կարևոր է բոլոր կողմերի համար: Նա հույս է հայտնել, որ Թուրքիան էլ Եվրոպայի նման համաձայնագրի վստահելի գործընկեր է:
Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցային գործընթացըսառեցնելու մասին առաջարկը: Առաջարկի ընդունումից հետո Թուրքիայի նախագահը սպառնացել է չեղյալ համարել ԵՄհետ կնքած համաձայնագիրը:
Համաձայնագիրը նախատեսում է, որ Թուրքիան հետ պետք է ընդունի իր տարածքով Հունաստան անցածփախստականներին: Փոխարենը ԵՄ-ն խոստացել էր վիզային ռեժիմի ազատականացում Թուրքիայի քաղաքացիներիհամար:



