Օբաման բացառել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար իր կնոջ թեկնածության առաջադրումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համոզված Է, որ իր կինը՝ Միշելը, երբեք իր թեկնածությունը չի առաջադրի պետության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միշելը երբեք չի առաջադրվի նախագահի պաշտոնի համար»,- ասել Է Օբաման Rolling Stone հանդեսին տված հարցազրույցում:
Միաժամանակ նա հավելել Է, որ իր կինը տաղանդավոր մարդ Է, որը կարծիքը շատ կարեւոր Է ամերիկացիներիւ համար:
«Ես կկատակեմ ու կասեմ, որ նա չափազանց ողջամիտ Է, որպեսզի ցանկանա զբաղվել քաղաքականությամբ»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահը:
Ավելի վաղ սոցիալական ցանցերի օգտատերերն սկսել Էին ակտիվորեն կոչ անել ներկայիս առաջին տիկնոջը՝ իր թեկնածությունն առաջադրել երկրի ղեկավարի պաշտոնում եւ դառնալ ԱՄՆ-ի առաջին կին նախագահը:
Gallup կենտրոնի վերջերս անցկացրած ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ամերիկացիների գրեթե 80 տոկոսը դրական Է գնահատում Միշել Օբամայի գործունեությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



