Զինվորականներ թոշակը հուլիսի 1-ից կբարձրանա 14 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2015թ. հուլիսի 1-ից Հայաստանում զինվորականների թոշակը կբարձրանա 14 տոկոսով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 10-ին կայացած Կառավարության նիստում։
Բազային թոշակը 14 հազարից կդառնա 16 հազար դրամ, իսկ մեկ տարվա փորձի դիմաց՝ 1300 դրամի փոխարեն կվճարվի 1500 դրամ։ Այսպիսով՝ թոշակի անցած զինվորականների միջին կենսաթոշակը կբարձրանա 14 տոկոսով եւ 78 հազար դրամից կդառնա 90 հազար դրամ։
Ծառայություն իրականացնելիս հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայողների նպաստը, հաշմանդամության կարգից կախված, 31.5 հազար դրամից կբարձրանա 36 հազար դրամ, 23.1 հազարից 26 հազար եւ 15.75 հազարից 18 հազար դրամ համապատասխանաբար։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



