Վթարի պատճառով ջուր չի լինելու Աջափնյակում եւ Դավթաշենում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
• Աջափնյակ վարչական շրջանի` Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների եւ նրբանցքների, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լեւոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռուստամյան, Միրաքյան, Հալաբյան փողոցների, Հալաբյան փող. 48-ի` Հրշեջ կայանի,
• Դավթաշեն վարչական շրջանի՝ Եղվարդի խճուղու, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի, Սասնա Ծռեր փողոցի, Դավթաշեն գյուղի 9-րդ փողոցի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



