«Իրավունք». Մհեր Սեդրակյանը ինքնակամ լքում է ՀՀԿ-ի շարքերը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած՝ խորհրդարանում պատգամավորական շարքերը սկսում են նոսրանալ: Եվ այսպես՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նույն ինքը՝ Թոխմախի Մհերը, կարծես թե, լքում է ՀՀԿ-ական շարքերը:
Նրան խորհրդարանում սեպտեմբերյան հայտնի դեպքից հետո այլևս չեն տեսել: Ի դեպ, Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին նույնպես նրան չհանդիպեցինք:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ներխուժել էին Մ. Սեդրակյանի բնակարան և հետախուզվող անձի որոնել, ինչից հետո հայտնի կամ անհայտ պատճառներով պատգամավորը պարփակվել է իր մեջ ու դադարեցրել օրենսդրական գործունեությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



