Ադրբեջանամետ բրիտանացի պատվիրակը շփման գիծ կայցելի «չերեզ Ադրբեջան»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը՝ Մեծ Բրիտանիայից, փաստահավաք առաքելությամբ կայցելի ԼՂ շփման գիծ՝ Ադրբեջանի տարածքից, սեպտեմբերի 15-16-ին»: Սույն տեղեկատվությունը երեկ հայտնվեց ԵԽԽՎ պաշտոնական կայքում:
Իր պրոադրբեջանական հայացքներով հայտնի Ուոլթերը, հիշեցնենք, Մեծ Բրիտանիայում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո պառլամենտ չէր անցել, ուստի չէր կարող ԵԽԽՎ գործուղվել եւ պատրաստել սկանդալային անվանումով զեկույցը: ՄԲ պառլամենտ մտնելու նրա միակ շանսն այն էր, որ նշանակվեր լորդ, բայց երեկվա դրությամբ լորդերի ցանկում նրա անունը չկար:
Մեր թղթակցին հաջողվեց ճշտել, որ Ուոլթերի լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 7-ին եւ նրա՝ լորդ նշանակվելու շանսը չնչին է: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն սկսվում է սեպտեմբերի 29-ին եւ, փաստորեն, որոշվել է զեկույցի գործն արագ գլուխ բերել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



