Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կուբան սգում է կամ՝ Նահապետի վերջին աշունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կուբան սգում է իր անձով մի ամբողջ պատմական ժամանակաշրջան խորհրդանշող առաջնորդի՝ Ֆիդել Կաստրոյի կորուստը: Երկրում իջեցված են պետական դրոշները, հայտարարված է իննօրյա սուգ, մարդիկ չդադարող հոսքով են հրաժեշտ տալիս տասնամյակներ շարունակ իրենց ճակատագիրը միանձնյա որոշարկած հեղափոխականին, որի մարմինն, ամենայն հավանականությամբ, հանգիստ կառնի հարավ–արևելյան Սանտյագո–դե–Կուբայում: Վայր, որտեղից սկսվեց դեռ անցած շաբաթ կենդանի լեգենդ համարվող մարդու գործունեությունը:

Մահն, իհարկե, ոչ մեկին չի սրբացնում, և վերջին տարիներին հեղափոխական կոստյումը սպորտային հագուստով փոխած առաջնորդն այժմ հաստատ ավելի մեղավոր չի՛ դառնում մահվան մահճում: Այնպես որ, անիմաստ է նաև ծաղկաքաղը, թե ներկայի համաշխարհային քաղաքական էլիտան հատկապես ինչպես է անդրադառնում կենդանի և մեռած Կաստրոյին: Մեծարո՞ւմ է նրան, ինչպես ՌԴ նախագահը, բարեկրթորեն լռո՞ւմ անցյալի մասին՝ Կուբայի հետ առավել բարեկամական հարաբերությունների մասին խոսելով, ինչպես ԱՄՆ գործող նախագահ Օբաման, թե՞ նրան մեր ժամանակների ամենադաժան բռնապետն են որակում, ինչպես նույն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կամ՝ այլք:

Կարևոր չէ նույնիսկ քննությունը՝ անկեղծորե՞ն է սգում Կուբան: Կամ անիմաստ զրույցը՝ իսկ ինչպիսի՞ն կլիներ այդ երկիրը, եթե չլիներ Ֆիդելի ժամանակը. ազատության ու ժողովրդավարության և՞ս մի կղզյակ, թե՞ հենց այնպիսին, ինչպիսին հայտարարվում էր՝ գուցե աղքատ, բայց համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարին չդավաճանած բաստիոն...

Մեր կարծիքով այս ամենում կարևոր է մեկ բան՝ Ֆիդելը չկա, ու թեպետ նրա գաղափարները, նույնիսկ իր հետ կապված ապրումները մի օրում Կուբայի երկնքից չեն անհետանա, բայց կա այդ ժողովուրդը, կա Կուբան: Եվ հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչ է նա՛ ուզում վերջապես: Արդյո՞ք հենց այն, ինչ կտակեց իրեն Կաստրոն (մեկի տեսանկյունից՝ ազատություն, անկախություն, ձրի կրթություն–առողջապահություն, մյուսի հայացքով՝ աղքատություն, վիշտ, ավեր, ուղեղների լվացում, թաքնված սեքս–ինդուստրիա), թե՞ դրանից տարբերվող մեկ այլ բան:

Այդ ժողովուրդն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ի վիճակի է պայքարել ինքնամոռաց, ունակ է անցնել հսկայական հաղթանակների ու կատարյալ պարտությունների միջով: Ունակ է փոփոխության, այսինքն` փոփոխության հանուն գաղափարի: Եվ տա Աստված՝ իր նահապետի կյանքի ու պայքարի պատմությունը նրա առջև իբրև պատրաստի ճանապարհ ծառայի՝ առաջ շարժվելու համար:

Կաստրոն, ի վերջո, կարող էր բազում այլ լեգենդների նմանությամբ դեռ երիտասարդ հեռանալ այս աշխարհից: Օրինակ՝ հետևել Չեին, 1967–ին: Բայց մնաց: Մնաց, որպեսզի ժամանակների փոփոխության մեջ քննության առարկա դարձնի իր ու իր երկրի պատմությունը: Եվ հավանաբար դա նրա վերջին առաքելությունն էր: Նահապետի վերջին աշնան վերջին առաքելությունը: Մնացածն այլևս Կուբայի որոշելիքն է …

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan