Կոնգրեսում վստահություն չունեն շահերի բախում թույլ չտալու Թրամփի ունակության հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ պետական բարափոխման կոմիտեի նախագահ հանրապետական Ջեյսոն Չեֆետսի անունով՝ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի գործարար-կայսրության նկատմամբ հետաքննություն անցկացնելու եւ նրա առեւտրային եւ պետական շահերի բախում թույլ չտալու ունակությունն ստուգելու խնդրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դուք ունեք կոմիտեի կողմից հետաքննության անցկացում նախաձեռնելու լիազորություններ, եւ մենք ձեզ կոչ ենք անում օգտվել դրանցից: Իր հարկային հայտարարագրերը հրապարակելու՝ Թրամփի մերժումն արդեն երկյուղներ Է հարուցել (Թրամփի) հաշվետու լինելու եւ թափանցիկ աշխատելու պատրաստակամության պակասի վերաբերյալ: Ուստի կարեւոր Է, որ կոմիտեն ուշադրությամբ քննարկի սույն հարցը մինչեւ նրա նախագահական երդում տալը»,- ասված Է նամակի տեքստում:
Մայիսին Թրամփի նախընտրական շտաբի հրապարակած տվյալների համաձայն՝ նրա կարողությունը գնահատվում Է ավելի քան 10 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
			
			
			
			
			
				
			
			
			


