Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ների արգելափակումը վերականգնվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական ընդդիմադիր «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» լրատվամիջոցների կայքերի արգելափակումը նոյեմբերի 29-ի առավոտյան շարունակվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Կայքերի արգելափակումը սկսվել էր նոյեմբերի 28-ի երեկոյան, սակայն ավելի ուշ այն հանվել էր: Այդուհանդերձ, նոյեմբերի 29-ի առավոտվանից արգելափակումը վերականգնվել է:
Ադրբեջանի կապի նախարարությունը չի մեկնաբանում կատարվածը:
Ուշագրավ է, որ արգելափակումը գործում է միայն Ադրբեջանի քաղաքացիների համար, իսկ այդ երկրի սահմաններից դուրս լրատվամիջոցների կայքերը հասանելի են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



