«Չորրորդ իշխանություն». Հայաստանն այս տարի կունենա 0.9% տնտեսական աճ, իսկ ԵՏՄ-ն տարին կփակի 2.4% անկումով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի տնտեսության համար մռայլ կանխատեսումներ է ներկայացրել: Հանձնաժողովի կայքում հրապարակված կանխատեսումների համաձայն, Հայաստանն այս տարին կփակի ընդամենը 0.9 տոկոս տնտեսական աճով:
Այնինչ, հիշեցնենք, կառավարությունը մշտապես խոսում է 4.1 տոկոս աճի մասին: Ի դեպ,ԵՏՄ հանձնաժողովը մռայլ կանխատեսումներ է ներկայացրել ոչ միայն Հայաստանի, այլև ԵՏՄ անդամ մյուս երկրների վերաբերյալ. ըստ այդմ՝ ԵՏՄ-ն իր գոյության առաջին տարին կփակի 2.4 տոկոս տնտեսական անկումով:
Մինչ այդ հիշեցնենք, որ Հայաստանի համար մռայլ կանխատեսումներ էր արել նաև Համաշխարհային բանկը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



