Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից հետո տասը մարդ է փրկվել. ԶԼՄ-ներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն տասը մարդ Է փրկվել Կոլումբիայում մարդատար ինքնաթիռի կործանումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է mioriente.com կոլումբիական լրատվական պորտալը:
«Օդանավում գտնվող առնվազն տասը ուղեւորների օգնություն Է ցուցաբերվում: Աղետի վայրում շարունակվում Է փրկվածների որոնումը»,-նշել Է վթարի վայրում աշխատող հրշեջների ջոկատի հրամանատարը:
360 Radio Colombia-ն հայտնում Է, որ ինքնաթիռում եղել են բրազիլացի 27 ֆուտբոլիստներ («Շապեկուենսե» թիմը), նրանցից մեկը՝ պաշտպան Ալան Ռուշելը, փրկվել Է:
Իր հերթին Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը տեղեկացնում Է, որ «Lamia բոլիվիական ավիափոխադրողին պատկանող օդանավն ընկել Է Անտիոքիա դեպարտամենտի Լա Ունիոն մունիցիպիայից ոչ հեռու Էլ Գորդո բնակավայրի շրջանում, առնվազն վեց մարդ փրկվել Է»:
Մեդելյինի օդանավակայանի վարչակազմի ներկայացուցիչները, ուր ուղեւորվում Էր ինքնաթիռը, հայտնել են, որ ինքնաթիռի հետ կապի կորստից քիչ առաջ անձնակազմը տեղեկացրել Էր Էլեկտրասարքավորման խափանման պատճառով արտակարգ իրավիճակի ստեղծման մասին:
Նախնական տվյալներով՝ օդանավում եղել են 72 ուղեւորներ եւ անձնակազմի ինն անդամներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



