Կանադան ընդլայնեց հակառուսական պատժամիջոցների ցանկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի կառավարությունն Ուկրաինայի իրադրության պատճառով ընդլայնել Է հակառուսական պատժամիջոցների ցանկը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Կանադայի արտգործնախարարության ղեկավար Ստեֆան Դիոնը:
Նա հավաստել Է, որ պատժամիջոցները սահմանվել են այն անձանց դեմ, «ովքեր պատասխանատու են շարունակվող ճգնաժամի համար»: Դիոնը նաեւ հավելել Է, որ Օտտավայի կողմից ընդունված որոշումն «ընդգծում Է Կանադայի անփոփոխ հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ»:
Պատժամիջոցների նոր ցանկում տեղ են գտել 15 մարդ, այդ թվում՝ Ղրիմից Պետդումայի 6 պատգամավոր: Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասված Է, որ «պատժամիջոցները սահմանված են ի պատասխան այն բանի, որ Ղրիմում բնակվող պաշտոնատար անձինք սեպտեմբերի 18-ին ընտրվել են Պետդումայում»: «Կանադան այդ ընտրությունները համարում Է ոչ օրինական»,- հայտարարել են ԱԳՆ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
			
			
			
			
			
				
			
			
			


