Ավելի քան 8,5 հազար բնակիչներ են հեռացել Հալեպի՝ զինյալների վերահսկման տակ գտնվող շրջաններից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայի կառավարական զորքերն արեւելյան Հալեպում մեկ օրում ահաբեկիչներից ազատագրել են 14 թաղամաս, ըստ որում զինյալների վերահսկման տակ գտնվող շրջաններից դուրս են եկել ավելի քան 8,5 հազար խաղաղ բնակիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
«Կառավարական զորքերը գիշերվա ընթացքում շարունակել են հարձակողական գործողություններն արեւելյան Հալեպի՝ ավազակային խմբավորումների կողմից գրավված շրջաններում: Անցած օրն ահաբեկիչներից լիովին ազատագրվել են արեւելյան Հալեպի 14 թաղամասեր (շուրջ 300 հազար բնակելի շինություններ)»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նաեւ հաղորդագրության մեջ ասված Է, որ զինյալների վերահսկման տակ գտնվող շրջաններից դուրս են եկել ավելի քան 8,5 հազար խաղաղ բնակիչներ, նրանցից շուրջ 4 հազարը՝ երեխաներ: Նվում Է, որ քաղաքի տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվում են տաք սնունդ, բնակության ժամանակավոր տեղեր, անհրաժեշտության դեպքում ցույց Է տրվում բժշկական օգնություն:
Մեկ օրվա ընթացքում 140 զինյալներ դադարեցրել են դիմադրությունը եւ դուրս եկել տրամադրված միջանցքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



