Դարֆուրում ՄԱԿ-ի երեք աշխատակիցներ են առեւանգվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍուդանի Արեւմտյան Դարֆուր նահանգի վարչական կենտրոն Էլ Գենեյնա քաղաքից ոչ հեռու անհայտ զինված անձինք առեւանգել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության սուդանյան բաժանմունքի 3 աշխատակիցների։
Արեւմտյան Դարֆուր նահանգի պաշտոնական ներկայացուցիչը «Սինհուային» հայտնել է, որ ՄԱԿ-ի աշխատակիցներին առեւանգել են նոյեմբերի 27-ին։ Նրա խոսքով մի խումբ զինված անձինք ներխուժել են վարչության բաժանմունքի գրասենյակ, առեւանգել երեք աշխատակիցների ու ավտոմեքենայով փախուստի դիմել անհայտ ուղղությամբ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



