Չինաստանը նախազգուշացրել է Ճապոնիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը Ճապոնիային կոչ է անում շրջահայաց գործել ու չանել այն, ինչը կարող է վնասել տարածաշրջանային կայունությանը։ Նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Տոկիոն մտադիր է քննարկել երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգերը ամրապնդելու հարցը, այդ թվում ամերիկյան THAAD ՀՀՊ համալիրների ձեռքբերումը, փոխանցում է «Սինհուան»։
«Չինաստանի դիրքորոշումը THAAD–ի տեղակայման հարցում շատ հստակ է ու անփոփոխ»,- ասել է չինացի դիվանագետը։ Նրա խոսքով պատմական պատճառներով պաշտպանության ու անվտանգության ոլորտում Ճապոնիայի գործողությունները ասիական հարեւանների ու միջազգային համայնքի սևեռուն ուշադրության կենտրոնում են։ Չինական կողմը հույս ունի, որ Ճապոնիան շրջահայաց կգտնվի ու կառուցողական դեր կկատարի՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, այլ ոչ թե հակառակը։
			
			
			
			
			
				
			
			
			


