ԱՀԿ-ն պատրաստվում է Մոսուլից մարդկանց զանգվածային փախուստին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը Իրաքի իշխանությունների հետ միասին լայնածավալ գործողություն է սկսել ՝ օգնելու համար այն մարդկանց, որոնք փախչում են Իրաքի Մոսուլ քաղաքից։ ԻՊ հսկողության տակ գտնվող քաղաքի մեկուկես միլիոն բնակիչները 2014-ի ամառվանից սկսած ոչ մի օգնություն չեն ստանում ։ Այս երկու տարիներին երեխաները ոչ մի պատվաստում չեն ստացել։ Իսկ մաքուր ջրի պակասն ու սանիտարահիգիենիկ վատ պայմանները կարող էին ինֆեկցիոն հիվանդությունների բռնկան պատճառ դառնալ, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
ԻՊ-ից Մոսուլի ազատագրման զինված գործողության հետեւանքով քաղաքի բնակիչները զանգվածաբար փախչում են Մոսուլից։ Ռազմական գործողությունների ակտիվացման կապակցությամբ ՄԱԿ-ը քաղաքացիական բնակչության նոր արտագաղթ է ակնկալում ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկում։ Տարբեր շրջաններում պատրաստ են 46 շարժական կլինիկաներ ու շտապ օգնության 26 մեքենաներ։ ԱՀԿ-ն 350 հազար մարդու հաշվարկով դեղորայք ու բուժսարքավորում է պատրաստել։ Լրացուցիչ դեղամիջոցները պահվում են Դուբայում՝ ԱՀԿ-ի պահեստներում։
			
			
			
			
			
				
			
			
			


