Քուվեյթը մտադիր է ԱՄՆ-ից 28 կործանիչ գնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔուվեյթը չի հրաժարվում ԱՄՆ-ից Boeing ընկերության F/A-18E/F Super Hornet տեսակի 28 բազմագործառույթ կործանիչ գնելու մտադրությունից, այդ օդանավերի իր հնացած պարկը թարմացնելու համար, հայտնել է Քուվեյթի լրատվական գործակալությունը, վկայակոչելով Քուվեյթի ՊՆ ներկայացուցիչ գեներալ մայոր Լաֆի ալ Ազեմիին։
«Այս գործարքը նախատեսում է, որ մատակարարը Քուվեյթից կգնի Hornet հին կործանիչները։ Գործարքի արժեքը չի գերազանցում հինգ միլիարդ դոլարը»,- նշել է Ալ Ազեմին։
Այս ամիս ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Քուվեյթին կործանիչներ վաճառելուն։ Տարեսկզբին Քուվեյթի խորհրդարանը կողմ էր քվեարկել բանակի համար նոր սպառազինում գնելու նպատակով 10 մլրդ դոլար հատկացնելուն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



