Լոնդոնը վստահ է, որ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը ուղղված կլինի Ռուսաստանից բխող մարտահրավերներին դիմակայելուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնը չի վախենում քաղաքական ասպարեզում մեկուսացումից, քանի որ վստահ է, որ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունն էլ է ուղղված լինելու Ռուսաստանից բխող մարտահրավերներին դիմակայելուն, հայտնել է ՄԲ նախարար Մայքլ Ֆելլոնը, փոխանցում է BBC–ն։
Պատասխանելով այն դիտարկմանը, որ Բրիտանիան Թրամփի ընտրվելուց հետո կարող է Մոսկվայի միակ մրցակիցը դառնալ, Ֆելոնը հայտնել է, որ Թրամփն իր նախընտրական քարոզչության ընթացքում հիանում էր Վլադիմիր Պուտինով, բայց ընտրվելուց հետո կարող է փոխել իր քաղաքական կուրսը։ «Պետք է նախընտրական հռետորաբանությունը տարանջատել իրական գործողություններից։ ԱՄՆ բոլոր վարչակազմերն էլ դիմակայել են ՌՈւսաստանից բխող մարտահրավերներին»,- ասել է Ֆելլոնը։ «Մենք չենք ասում, թե Ռուսաստանի հետ երկխոսել չի կարելի, բայց հաստատ չի կարելի նրան վերաբերել ինչպես հավասար գործընկերոջ, լռելով խնդիրների մասին»,- ասել է նախարարը։
			
			
			
			
			
				
			
			
			


