Ադրբեջանում դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում` կապված նավթի գների շարունակական անկման հետ անկում է ապրում նաեւ ազգային արժույթը` մանաթը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական գործակալությունը:
Նոյեմբերի 29-ին Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,7246 մանաթ:
Նոյեմբերի 28-ի դրությամբ դոլար-մանաթ փոխարժեքը կազմել է 1,7196 մանաթ:
Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով, եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը հոկտեմբեր ամսվան համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:
Azeri LT CIF նավթի ներկայիս արժեքը կազմում է 48,92 դոլար:
Կապված ադրբեջանական նավթի էժանացման հետ անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը, քանի որ Ադրբեջանում գործում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, ինչը հարմարեցվում է նավթի գներին:
			
			
			
			
			
				
			
			
			


