Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետության» 9 ահաբեկիչներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին բացահայտելուն ուղղված հետախուզա-որոնողական գործողությունների ընթացքում 9 ահաբեկիչներ են ձերբակալվել:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալված 9 անձինք օտարերկրյա քաղաքացիներ են:
Նոյեմբերի 26-ին Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել էին 25 օտարերկրացիների:
Ձերբակալվածների մեջ էին Ռուսաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ:
Նախնական տվյալներով այս մարդիկ ուղարկվել էին Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու եւ այնտեղ ընթացող ռազմական գործողություններին մասնակցելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



