Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընթացքում հայերին փրկած մահմեդականների մասին պատմող նոր գիրք է հրատարակվել. CNN Turk-ի անդրադարձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստամբուլում լույս է տեսել գրող, հրապարակախոս Բուրչին Գերչեքի` Հայոց ցեղասպանության տարիներին պետական քաղաքականության դեմ դուրս եկած և հայերին փրկած թուրքերի և քրդերի մասին պատմող գիրքը, որը կոչվում է «Հոսանքին հակառակ»: 

CNN Turk-ի թուրք սյունակագիր Սերդար Քորուջուն, հատուկ անդրադարձ կատարելով հետաքրքիր այս աշխատությանը, իր հոդվածում օգտագործում է «ցեղասպանություն» բառը: 

Ըստ սյունակագրի` գիրքը հնարավորություն է տալիս 1915-ի մասին ուսումնասիրություններ կատարողներին ծանոթանալ խնդրի վերաբերյալ, թերևս, ամենաքիչ քննարկված թեմային` պետության հրամաններին դեմ դուրս եկածների պատմություններին: 

Քորուջուն շեշտել է, որ թեման իսկապես արժանի է ուշադրության, քանի որ այդ տարիներին հայերին պաշտպանող մահմեդականները փաստացի վտանգի տակ էին դնում նաև իրենց սեփական կյանքը: 

Սակայն, ինչպես իրավացիորեն նշում է թուրք սյունակագիրը, անհնար է չփաստել, որ հայ որբերին ու կանանց փրկող մահմեդականների մեծ մասը ունեցել է իր շահադիտական նպատակներ, իսկ իրական օգնողներին Սերդար Քորուջուն համեմատում է «օվկիանոսի մեջ կաթիլի» հետ: 

Օրինակ` Արևմտյան Հայաստանի տարածքում հայ երեխաներին և կանանց պաշտպանության տակ առնող քրդական աշիրեթների մեծ մասը հետագայում բռնի ամուսնացրել և կրոնափոխ է արել հայ մանկահասակ աղջիկներին ու կանանց և որպես ստրուկ աշխատեցրել հայ տղա որբերին։ Քիչ չեն որդեգրման միջոցով հայ երեխաների ընտանիքների ունեցվածքին տիրանալու պատմությունները, որոնց նույնպես կարելի է հանդիպել Գերչեքի գրքում:

Սյունակագիրն ընգծում է, որ ներկայում քրդերի կողմից ակտիվորեն քարոզվող «քրդերը ցեղասպանության տարիներին օգտագործվել են պետության կողմից, մեծ մասն էլ օգնել ու փրկել է հայերին» թեզը նույնպես մնում է ստվերում հենց հայ որբերի շահագործման մասին նմանատիպ պատմություններով:

Բուրչին Գերչեքը գրքում անդրադարձել է հայերին փրկած բազմաթիվ թուրքերի, չերքեզների, ալբանացիների, քրդերի և արաբների պատմություններին: Աշխատությունից կարելի է ենթադրել, որ հայերի` հարևան այլադավանների կողմից փրկության դեպքերը ամենաշատը կապված են Դերսիմի շրջանի հետ, որտեղ հայ քրիստոնյաների կողքին բնակվում էին ալևի զազաները: Հեղինակը նաև փնտրել և զրուցել է հայերի փրկությանը նպաստած անձանց ներկայի սերունդների հետ:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ