Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումներն սկսել են պարեկություն իրականացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցները սկսել են պարեկություն իրականացնել մայրաքաղաքի թաղամասերում, սակայն դա որեւէ կոնկրետ սպառնալիքի հետ կապ չունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Լոնդոնի ոստիկանությանը։
«Մենք վստահ ենք, որ մեր արտակարգ ծառայությունները հիանալի են կատարում իրենց առաջադրանքը։ Սակայն մենք չպետք է հանգիստ նստենք, այդ պատճառով ոստիկանության աշխատակիցները կօգնեն հանցագործությունները բացահայտել առավել բազմամարդ թաղամասերում։ Այս մարտավարությունը՝ հնարավոր ահաբեկչություններին պատրաստ լինելը, քաղաքապետի նախաձեռնությունն է»,– ասված է փոխքաղաքապետ Սոֆի Լինդենի հայտարարության մեջ։
Առաջին թաղամասերը, որտեղ հակաահաբեկչական պարեկային մեքենաներ են հայտնվել, Լամբեթն են ու Ուոնդսվերթը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



