Forbes-ը հրապարակել Է բոլոր ժամանակների ամենամեծ ժողովրդականություն վայելող սուրբծննդյան ֆիլմերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆForbes ամերիկյան հանդեսը հրապարակել Է ԱՄՆ-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող սուրբծննդյան կինոնկարների ցուցակը: Վարկանիշը ներառում Է 25 ֆիլմ, որոնք առավել հասութաբերներն են դարձել ամերիկյան վարձույթում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Ցուցակի առաջատարը դարձել Է «Տանը մենակ» ժապավենը՝ Մաքոլե Քալքինի մասնակցությամբ: Ռեժիսոր Քրիս Քոլամբուսի ֆիլմը, որն Էկրան Է բարձրացել 1990 թվականին, ամերիկյան վարձույթում հավաքել Է 285,76 միլիոն, իսկ աշխարհում՝ 476,68 մլն դոլար:
Երկրորդ տեղում «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» կինոնկարն Է՝ Ջիմ Քերիի մասնակցությամբ: Դրա շնորհիվ ստեղծողներին հաջողվել Է ԱՄՆ-ում վաստակել 260 մլն դոլար: Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է ռեժիսոր Ռոբերտ Զեմեքիսի «Բեւեռային ճեպընթացը» ֆիլմը: Այն 183,37 մլն դոլար Է հավաքել ամերիկյան վարձույթում:
Առաջին հնգյակում հայտնվել Է «Տանը մենակ 2. Նյու Յորքում մոռացվածը» ժապավենը՝ 173,59 մլն դոլար հասութաբերությամբ եւ «Էլֆ»-ը՝ 173, 40 մլն դոլարի դրամական մուտքերով:
Ցուցակում դրանց հաջորդում Է «Սանտա Քլաուս» ֆիլմը (144,83 մլն դոլար) եւ նրա շարունակությունը՝ «Սանտա Քլաուս 2»-ը (139,24 մլն դոլար): Տասնյակում նաեւ տեղ են գտել «Սուրբծննդյան պատմությունը» (137,86 մլն դոլար), «Չորս Սուրբ Ծնունդը» (120,15 մլն դոլար) եւ «Սանտա Քլաուս 3»-ը (84,5 մլն դոլար):
Վերջին հորիզոնականն զբաղեցնում Է «Աստվածային ծնունդ» կինոնկարը (37,63 մլն դոլար), որը պատմում Է կույս Մարիամի եւ Հովսեփի կյանքի աստվածաշնչյան պատմությունը:



