ԿԺԴՀ-ն եռօրյա սուգ Է հայտարարել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿԺԴՀ-ում եռօրյա սուգ Է հայտարարվել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ին գրում Է «Նոդոն սինմուն» կենտրոնական հյուսիսկորեական թերթը: Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտկոմի, Գերագույն ժողովրդական ժողովի մշտական խորհրդի եւ ԿԺԴՀ-ի նախարարների կաբինետի՝ դրանում հրապարակված հրամանագրի համաձայն՝ նոյեմբերի 28-ից մինչեւ 30-ը երկրի կենտրոնական հիմնարկություններում եւ տեղերում կբարձրացվեն սգո դրոշներ:
Նոյեմբերի 27-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցավակցական հեռագիր Է ուղարկել Կուբա:
Ֆիդել Կաստրոն 90 տարեկան հասակում մահացել Է նոյեմբերի 25-ին, ինչի մասին նրա եղբայրը՝ Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոն, հայտարարել Է պետական հեռուստատեսությամբ: Կուբայական հեղափոխության առաջնորդի հուղարկավորությունը նշանակված Է դեկտեմբերի 4-ին Սանտյագո դե Կուբայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



