«Բորուսիայի» պաշտոնական կայք. Հենրիխ Մխիթարյանն է «առանցքային ֆիգուրը»
ՍՊՈՐՏԲունդեսլիգայում ռեկորդային գերհաջող մեկնարկից հետո Դորտմունդի «Բորուսիան» անդրադարձել է Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հաջող խաղի պատճառներին՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որակելով «առանցքային ֆիգուր»։
«Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը բոլորից շատ է հարված կատարել դարպասին եւ արդեն դարձել է երեք գոլի հեղինակ՝ չորս խաղում խփելով նույնքան գնդակ, որքան անցած մրցաշրջանի 28 հանդիպումներում։ Բոլոր մրցաշարերում Մխիթարյանն արդեն խփել է 9 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում»,- գրում է bvb.de-ն։
Գերմանիայի առաջնության առաջին չորս տուրերում տանելով նույնքան հաղթանակ՝ «Բորուսիան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Դորտմունդյան թիմը գոլերի տարբերությամբ գերազանցում է Մյունխենի «Բավարիային»։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



