Գուտերիշը նշել Է ՄԱԿ-ի բարեփոխման գերակա ուղղությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲյուրոկրատիայի դեմ պայքարը, կառավարչական ապարատի օպտիմալացումը, ՄԱԿ-ի ինստիտուտների ներսում կոորդինացման ուժեղացումը եւ խաղաղապահ գործողությունների ոլորտում ակտիվացումը պետք Է դառնան համաշխարհային կազմակերպության վերահաս ներքին բարեփոխման գերակա ուղղությունները: Պեկինում ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ անցկացված համատեղ մամուլիս ասուլիսում հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ընտրված Անտոնիու Գուտերիշը:
«Նախեւառաջ անհրաժեշտ Է ՄԱԿ-ի ինստիտուտների կոորդինացման եւ պատասխանատվության ուժեղացում, ինչպես նաեւ նրանց համախմբում՝ հավաստիանալու այն բանում, որ դրանք աշխատում են հանուն մեկ նպատակի եւ չեն կրկնորդում միմյանց»,- նշել Է նա:
«Երկրորդ մտահոգությունը մեծապես կապված Է խաղաղապահ գործունեության հետ: Անհրաժեշտ Է մեր խաղաղապահ ուժերը դարձնել ավելի պատրաստված ու լավ հանդերձված, ինչպես նաեւ բարձրացնել մարդու իրավունքների կարիքներին արձագանքելու նրանց ընդունակությունը,- ասել Է Գուտերիշը:- Դա հարկավոր Է այն իրավիճակների կրկնվելուց խուսափելու համար, որոնք մենք վերջերս ականատես եղանք, մասնավորապես, կանանց ու երեխաների իրավունքների խախտումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
			
			
			
			
			
				
			
			
			


