Թրամփը եւ Օբաման զրուցել են արդեն ավելի քան 30 ժամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելիեն Քոնվեյը պատմել Է, որ Թրամփը պարբերաբար խոհրդատվության համար դիմում Է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 27-ին հայտնել Է CNN-ը:
«Այն բանից հետո, երբ Թրամփը հաղթեց ընտրություններում, նրանք խոսել են շուրջ 30 ժամ: Նրանք կանոնավոր կերպով շփվում են տարբեր թեմաների շուրջ»,- ասել Է Քոնվեյը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 26-ին կողմերը քննարկել են Կուբայի հարցը:
Նա հրաժարվել Է այլ մանրամասներ հայտնել, նշելով միայն, որ Թրամփին դուր Է գալիս նախագահի հետ խոսելը, չնայած տարբեր տեսակետներին: «Նրանք լավ են գործակցում: Շատ բաների շուրջ տարակարծիք են, դա չի փոխվի»,- հավելել Է Թրամփի օգնականուհին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



