Օրվա բաղադրատոմս. Հավի մսով խորտիկ «Տոտիկներ»
ՖՈՏՈԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- թթվասեր - 200 գր
- ալյուր - 350 գր
- աղ - 1 պտղունց
- սոդա - 0,5 թ/գդ
- Միջուկի համար՝
- հավի միս - 500 գր (աղացած)
- սոխ - 2 գլուխ
- սխտոր - 5 պճեղ (կամ՝ ըստ ճաշակի)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- «Տոտիկները» ձևավորելու համար՝
- աղի ձողիկ - 300 գր
- ձու - 1 հատ
- չորահաց - ըստ ճաշակի (փշրանքներ)
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք խմորը: Աղն ու սոդան լցնում ենք թթվասերի մեջ, խառնում և ավելացնում ենք ալյուրը: Ալյուրը լցնում ենք քիչ-քիչ և խառնում ենք գդալով: Հենց որ խառնելը դժվարանում է, լցնում ենք սեղանին ու ձեռքերով հունցում ոչ շատ խիտ խմոր:

- Խմորը թողնում ենք, որ հանգստանա:

- Պատրաստում ենք միջուկը: Հավի միսը, սոխը, սխտորը, աղն ու պղպեղը բլենդերով մանրացնում ենք:

- Լավ խառնում ենք:

- Խմորը գրտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:

- Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում դնում ենք աղի ձողիկը՝ այնպես, որ երկու ծայրերն էլ շրջանից դուրս գան:

- Յուրաքանչյուր շրջանի մեջ խճողակ ենք դնում:

- Եզրերը վրա ենք բերում և ամրացնում:

- Մեջտեղից հավասար կիսում ենք:

- Ձուն հարում ենք, չորահացի փշրանքները լցնում ափսեի մեջ և «Տոտիկները» թաթախում ձվի մեջ:

- Հետո թավալում ենք չորահացի փշրանքների մեջ:

- Երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ՝ մարմանդ կրակին:

- Տապակած «տոտիկները» դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:

- Մեր «տոտիկները» պատրաստ են: Բարի ախորժակ:

Հավի մսով այս խորտիկը հիանալի տարբերակ է տարբեր տեսակի հյուրասիրությունների ու նույնիսկ ֆուրշետների համար: Անուշ լինի:
1
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
3
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
5
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու



