«Եկել է Ռուսաստանին վստահելու ժամանակը». La Stampa-ն հոդված է հրապարակել Պուտինի ելույթի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալական La Stampa թերթը հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի համաժողովում ունեցած ելույթի մի մասը:
Ինչպես հայտնում է ռուսական НТВ հեռուստաալիքի կայքը, հոդվածը հրապարակվել է «Եկել է Ռուսաստանին վստահելու ժամանակը. ընդհանուր ճակատն` ընդդեմ ահաբեկչության» խորագրով: Հոդվածում տեղ են գտել Պուտինի ելույթի այն հատվածները, որոնցում ՌԴ առաջնորդը խոսել է միջազգային հարաբերությունների մասին:
Մասնավորապես, մեջբերվում են Պուտինի մեկնաբանությունները ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների մասին, որում նա նշում է. «Ամերիկան մեծ տերություն է, այլ ոչ թե բանանի երկիր»:
Հոդվածում ուշադրություն է դարձվել նաև ՌԴ առաջնորդի դիտարկումներին` կապված ահաբեկչության հետ` որպես ժամանակակից աշխարհակարգին սպառնացող հիմնական վտանգ, ինչպես նաև նոր պայմաններին հարմարվելու ՆԱՏՕ-ի անկարողությանը:
Հիշեցնենք, որ «Վալդայի» համաժողովն անցկացվում է Սոչիում` հոկտեմբերի 24-27-ն ընկած ժամանակահատվածում:



