Ասադի զորքերը ներթափանցել են Հալեպի արևելյան հատվածի խորքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը ներթափանցել են Հալեպ քաղաքի արևելյան հատվածի խորքերը՝ վերջին երկու օրում ազատագրելով 5 թաղամաս։
Այդ մասին հայտնել է Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնը, ըստ որի՝ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ու նրան հարող խմբավորումների ահաբեկիչները դուրս են մղվել Արևելյան Հալեպի 5 թաղամասից ու ավելի քան 2000 շինությունից։
Ընդգծվում է, որ մեկ օրում ազատագրված շրջաններից դուրս է եկել 903 խաղաղ բնակիչ, այդ թվում նաև 119 երեխա։ Նոյեմբերի 26-ին սիրիացի զինվորականները աշխարհազորի ջոկատների աջակցությամբ վերահսկողություն էր հաստատել Մասակին-Խանանո թաղամասի վրա, որը Հալեպի արևելքում զինյալների խոշորագույն ու կարևոր հենակետն է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



