Երևան, 02.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Երկու պետությունների ղեկավարները քննարկվել են Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտերում, ՀԱՊԿ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, երկկողմ կապերի հետագա ամրապնդման ու փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորություններին: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովորդների բարեկամությունը եւ Հայաստանի ու Տաջիկստանի միջեւ փոխըմբռնման եւ հարգանքի առկա մակարդակը ամուր հիմք են` համատեղ ջանքերով զարգացնելու եւ խորացնելու միջպետական հարաբերությունները, սերտացնելու միջխորհրդարանական կապերը, հեռանկարային նախագծերով հարստացնելու հայ-տաջիկական համագործակցության տնտեսական օրակարգը:

Էմոմալի Ռահմոնը ողջունել է նախագահ Սերժ Սարգսյանին եւ ընդգծել, որ Տաջիկստանը շահագրգռված է Հայաստանի հետ շարունակելու զարգացնել ավանդական բարեկամական հարաբերությունները, խորացնել կապերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման տեսանկյունից Նախագահ Ռահմոնը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որը, նրա համոզմամբ, կնպաստի նաեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին:

Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ հարաբերությունների զարգացման եւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման տեսանկյունից երկուստեք կարեւորվել են բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այցելություն կատարել Հայաստան, որը նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհակալությամբ ընդունել է:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Էմոմալի Ռահմոնը մտքեր են փոխանակել երկու երկրների համար օրակարգային հարցերի, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, որոնց նախագահները հանգամանորեն կանդրադառնան նաեւ վաղը կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում: ՀՀ նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ՀՀ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:

Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ»Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ»Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ»Իրանի և ԱՄՆ-ի միջև դիմակայությունը շարունակելու իմաստ չունի. Փեզեշքիան Փաստաբան ներկայացած անձը հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամ․ կինը գումարը տերմինալներից է փոխանցել Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր․ ՆԳ նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների թարմացված վարկանիշը. ո՞ր հորիզոնականում է Հայաստանը Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրել Խավիեր Սավիոլան կանխատեսել է ԱԱ-2026-ի եզրափակչի մասնակիցներին Արտակարգ դեպք Երևանում Հայաստանը Մոսկվայի հետ ՌԴ երկաթուղային կոնցեսիայի վաճառքի վերաբերյալ չի բանակցել. Օվերչուկ Հունական Կրետե կղզին ծածկվել է Սահարայից եկած ավազամրրիկով Ан-26 ինքնաթիռի կործանման նոր վարկած․ հնարավոր է՝ պատճառը ղեկավարման խափանումն է Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի Այս շաբաթ Իրանից Հայաստանով կտարհանվի «Ռոսատոմի» ևս 200 աշխատակից. Լիխաչև 66-ամյա տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և մահացել ՄԱԿ-ում վախենում են Իրանում պատերազմի պատճառով լայնածավալ տնտեսական ճգնաժամից Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԻ՞նչ եղանակ սպասել ապրիլի 2-ից 6-ը Պենտագոնը սպառնացել է Իրանին աննախադեպ հարվածներով ԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի բացմանը զուգահեռ հրադադարի հաստատման հարցը. Axios Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում զգալիորեն ցածր գնով. Պուտին Վաղվանից Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում Ուկրաինայի պատերազմը կարող է ձգվել ևս 1-2 տարի․ Bloomberg Վահագն Խաչատուրյանը և ԵՄ դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավարը կարևորել են առաքելության դերը Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանում Ի՞նչ է կատարվում Hayat Project -ում. անդամները լքել են խումբը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք հարցականի տակ չեն լինի ԵՄ-ի պատճառով. Փաշինյան Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ Ալեքսանյան«Նոա»-ն նվաճեց Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Չարենցավանի դատարանի միջադեպով կա 31 ձերբակալված Սամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինՄոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայովԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԵս լրջորեն մտածում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցի շուրջ. Թրամփ 31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 106-րդն է Պուտինը Կրեմլում ընդունել է Փաշինյանին Եվրամիությունը 80 միլիոն եվրո է փոխանցել Ուկրաինային Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի Չարենցավանի դատարանում ամբաստանյալի և տուժող հարազատների միջև ձեռնամարտ է եղել, կարգադրիչներ են վնասվածքներ ստացել Ռուսական կողմը հայտնում է Ուկրաինայի բարձրաստիճան զինծառայողի մահվան մասին Կուպյանսկի ուղղությամբ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը աճել է․ Դատախազություն Արևմտյան Ուկրաինան զանգվածային հարվածների տակ է․ կիրառվել են անօդաչուներ Երբ է մեկնարկում կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը․ ինչպես է իրականացվում