Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 25-27-ը ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում այրվել է մոտ 3000 քմ, Չարենցավան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում ՝ 150 քմ, Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի մոտակայքում՝ 800 քմ, Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում՝ մոտ 2 հա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցի բակում այրվել է մոտ 40 քմ, Սյունիքի մարզի «Արևիկ Ազգային Պարկի» մոտ՝ 15 հա խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում՝ 200 հակ անասնակեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:



