Հռոմի Պապը չի բացառել, որ Իտալիան կարող է ԻՊ գրոհայինների թիրախ դառնալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը չի բացառել, որ Իտալիայի մայրաքաղաքը կարող է «Իսլամական պետության» ահաբեկիչների թիրախ դառնալ, որոնք հնարավորություն ունեն ներգաղթյալների անվան տակ ներթափանցել Եվրոպա։ Այս մասին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է «Ռենենսասնի ռադիո»-ին տված հարցազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Բանն այն է, որ Սիցիլիայից 400 կմ հեռավորության վրա գտնվում է ծայրահեղ կոշտ դիրքորոշմամբ ահաբեկչական խմբավորում։ Այդ կապակցությամբ կա ներթափանցման վտանգ»,- ասել է նա։
Հարցին, թե կարող է արդյոք Հռոմը ահաբեկիչների թիրախ դառնալ, Ֆրանցիսկոսը հաստատական պատասխան է տվել. «Այո, ոչ ոք չի ասում, որ Հռոմը չի ենթարկվում այդ սպառնալիքին։ Բայց կարելի է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



