Իսրայելում մարել են անտառային հրդեհները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ Իսրայելում մարել են անտառային հրդեհները։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի հրշեջ ու փրկարարական ծառայության ներկայացուցիչ Յորամ Լևին։
Նրա խոսքերով՝ շաբաթ երեկոյան դրությամբ ամեն ինչ հանդարտվել է, բռնկման նոր օջախներ չեն գոյացել, չկան ակտիվ այրման գոտիներ։ Իսրայելի մի շարք շրջաններում հզոր հրդեհները մեկնարկել են այս շաբաթ։
Հրդեհներն առնչվել են նաև Երուսաղեմի ու Թել Ավիվի միջև ընկած տարածքներին, ինչպես նաև Հայֆայի և այլ քաղաքների շրջակայքին։
Մի շարք շրջաններում մտցվել էր արտակարգ դրության ռեժիմ, կազմակերպվել է բնակչության տարհանում։ Տուժել է 130 մարդ, որոնց մեծ մասը թունավորվել է ծխից։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



