Թրամփը Ֆիդել Կաստրոյին «դաժան բռնապետ» է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվանը՝ նշելով, որ վերջինը «դաժան բռնապետ» է եղել:
«Նա դաժան բռնապետ էր, որը, գրեթե, 6 տասնամյակ բռնությունների էր ենթարկում սեփական ժողովրդին»,-մեջբերում է gazeta.ru-ն Թրամփի խոսքերը:
Յոթանասունամյա հանրապետականը հավելել է, որ Կաստրոյի կառավարման օրոք Կուբան անցել է աննկարագրելի տառապանքների, աղքատության միջով, ինչպես նաև հրաժարվել է մարդու հիմնարար իրավունքներից:
Վերջում միլիարդատերն ասել է, որ իր վարչակազմն անելու է ամեն հնարավոր բան Կուբայի ժողովրդին օգնելու ու դրա բարգավաճմանը նպաստելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կաստրոն մահացել է 90 տարեկանում:
Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։
Նա 1976 թվականի դեկտեմբերից՝ 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։
Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։



