Անհրաժեշտ է աշխատանքներ սկսել Սովասպանդի թանգարան ստեղծելու ուղղությամբ. Պորոշենկո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆUkrinform-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ անհրաժեշտ է աշխատանքներ սկսել Սովասպանդի թանգարան ստեղծելու ուղղությամբ։
Պորոշենկոն այդ մասին հայտարարել է 1932-1933 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերին նվիրված հիշատակի միջոցառման ժամանակ.
«2007 թվականին ստեղծվեց հուշահամալիրը, սակայն թանգարանային մասը դեռ ստեղծված չէ։ Ես համոզված եմ, որ անհրաժեշտ է աշխատանքներ ստեղծել արժանի թանգարան ստեղծելու ուղղությամբ։
Սովասպանդի թանգարանի ստեղծմանը պետք է մասնակցեն բիզնեսի, ուկրաինական սփյուռքի ու միջազգային հանրության ներկայացուցիչները։
Ուկրաինայի ժողովրդի ցեղասպանությունը, ինչպիսին որ 1930-ական թվականներին Ուկրաինայում գրանցված սովասպանդն էր, դարձել է պետականության կորստի հետևանք։ ԽՍՀՄ-ին սահմանակից երկրներում ուկրաինացիներին չեն ոչնչացրել։
Դրա համար էլ ակնհայտ է, որ եթե Ուկրաինան պահպանի իր ինքնուրույնությունը, ապա շրագրված որևէ սովասպանդ նունպես տեղի չի ունենա»։



