Սիրիայի պաշարված քաղաքներում ապրում է մոտ կես միլիոն երեխա. UNICEF
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի պաշարված քաղաքներում ապրում է մոտ կես միլիոն երեխա։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի մանկակակն հիմնադրամը։
Վերջինիս գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարել է, որ պաշարման մեջ գտնվող քաղաքները գործնականում ամբողջովին կտրված են հումանիտար բազային օգնություն հասցնելուց.
«Սիրիայում երկու միլիոն մարդու համար կյանքը վերածվել է գիշերային սարսափի։ Դա հատկապես վերաբերում է պաշարման մեջ գտնվող հարյուր հազարավոր երեխաներին։
Երեխաները զոհվում են, վիրավորվում են, վախենում են հաճախել դպրոց կամ էլ անգամ դուրս գալ փողոց՝ խաղալու համար, ապրում են նվազագույն սննդով և գործնականում առանց բժշկության»։
UNICEF-ի տվյալներով՝ մոտ 500.000 սիրիացի երեխաները գտնվում են 16 պաշարված բնակավայրում։ Նրանցից 100.000-ը գտնվում են Արևելյան Հալեպում։
Ընդգծվում է, որ վերջին երկու տարում պաշարված մի շարք մարզեր վերջին երկու տարում ստացել են չափազանց քիչ հումանիտար օգնություն կամ էլ չեն ստացել ընդհանրապես։



