Վթար Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհին. Երկու վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 26-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհի 11-րդ կմ-ում բախվել են «Վազ-2121» մակնիշի 18 OL 090 պ/հ (վարորդ Ա. Խ., 1960 թ.) եւ «Վազ-2106» մակնիշի 34 PZ 676 պ/հ (վարորդ Ն. Խ., 1966 թ.) ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներով Սեւանի ԲԿ են տեղափոխվել «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ն.Խ.-ը եւ «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Խ.-ը եւ ուղեւորը (Ա. Վ.-ն, 1966 թ.):
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենաները:



