Բրիտանիայի ավիացիոն տեսուչները ստուգումներ են իրականացնում Եգիպտոսի օդանավակայաններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանիայի ավիացիոն իշխանությունների պատվիրակությունը Եգիպտոսի օդանավակայաններում ստուգումներ է իրականացնում բրիտանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքների արգելքի չեղարկման հնարավորությունն ուսումնասիրելու շրջանակում, հայտնում է Al-Masry Al-Youm-ը:
Փորձագետներն այցելել են երկրի մի քանի օդանավակայաններ, որոնցից վերջինը՝ Լուքսորում, ստուգել անվտանգության համակարգերը թռիչքների իրականացման բոլոր փուլերը:
Ստուգվել են նավիգացիոն սարքավորումները, դիտաշտարակները, չվերթների գրաֆիկն ու որակը, ինչպես նաեւ օդանավակայանների՝ էկոանվտանգությանը համապատասխանելու փաստը: Պարբերականը նշում է, որ մասնագետները բարձր են գնահատել Լուքսորի օդանավակայանում գործող չափանիշները:
Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերին՝ Սինայի թերակղզում ռուսական օդանավի կործանումից հետո, շատ բրիտանական ավիաընկերություններ դադարեցրել էին թռիչքները դեպի Շարմ էլ Շեյխ:



