Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության 50-ամյակին նվիրված միջոցառումներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիեննայում նոյեմբերի 21-ից 24-ը կայացել են ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO-ՄԱԱԶԿ) 50-ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես նաև Արդյունաբերական զարգացման խորհրդի 44-րդ նստաշրջանը, որոնց մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Տաիզո Նիշիկավայի, Ծրագրերի իրականացման և տեխնիկական համագործակցության գծով տնօրեն Ֆիլիպ Շոլտեսի, կազմակերպության այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվել են Հայաստանում ներկայումս իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Հանդիպումների ընթացքում հայկական կողմը կարևորել է կազմակերպության հետ համագործակցության խորացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը: Իրենց հերթին՝ ՄԱԿ Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել արդյունաբերական, բնապահպանական և այլ ծրագրերի բարեհաջող իրականացմամբ և ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող տևական աջակցության կապակցությամբ:

50-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում նոյեմբերի 22-ին անցկացվել է «Ստեղծագործական շոու. Հին ավանդույթների նոր պատմություններ» խորագրով միջոցառումը, որին ներկայացվեց ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի տեխնիկական աջակցությամբ և 8 հայկական կազմակերպությունների համատեղ ուժերով ստեղծած «5900BC» ապրանքանիշի նոր հավաքածուն:

Հայաստանում իրականացված ծրագիրն ընտրվել էր բազմաթիվ այլ ծրագրերից՝ որպես օրինակելի և լավագույնս հաջողված ծրագրերից մեկը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունը և Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Բանախոսներն իրենց ելույթներում շնորհավորել են ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությանը (UNIDO) 50-ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ՌԴ կառավարությանը՝ ծրագրին ֆինասական աջակցություն ցուցաբերելու և ՄԱԿ-ի Արդյունաբերական կազմակերպությանը՝ ծրագիրն իրականացնելու համար:

Միջոցառումների մշակութային հատվածում Հայաստանը ներկայացնող հայտնի դաշնակահարուհի Նարե Աղրամանյանը հանդես է եկել Արամ Խաչատուրյանի, Կոմիտասի, Արնո Բաբաջանյանի և Վիգ Ցարթմանի ստեղծագործությունների կատարումներով:

 

Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի