Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


7000 սպարտացիները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչները մեծագույն ոգևորությամբ այսօր հայտարարություններ տարածեցին, թե Կարեն Կարապետյանի՝ կուսակցության շարքերն ընդունվելու դիմումից հետո, շուրջ 7000 հոգի ցանկություն է հայտնել անդամակցել ՀՀԿ-ին։ Այս հայտարարություններից հետո հայկական ֆեյսբուքը, վերջին շրջանում իրեն բնորոշ սարկազմով, անխնա ծաղրուծանակի սկսեց ենթարկել իշխանության կուսակցության այս «ձեռքբերումը» ընդ որում բավական սրամիտ ձևով։ Եղան իհարկե նաև կոպիտ քննադատություններ որոնք ուղղված էին ոչ ավել ոչ պակաս հենց այդ 7000 հոգու դեմ։

Իրականում սակայն խնդիրն այստեղ այն չէ թե քանի հոգի են անդամակցում հանրապետականին և առավել ևս ինչ միջոցներով։ Անշուշտ այս 7000-ի մի մասի, ընդ որում շատ փոքր մասի մոտ որոշակի վարչական լծակների հարկադրանքով է ՀՀԿ անդամ դառնալու «ցանկություն» ի հայտ գալիս, սակայն մեծ մասամբ այդ 7000 հոգու գերակշիռ մասը ուղղակի անտարբեր է, թե ինչ կուսակցության անդամ կլինի, չի բացառվում, որ նրանցից շատերի անունները կան երեք չորս կամ ավելի կուսակցությունների ցուցակում։ Այս մարդիկ ի դեպ, բոլորվին էլ արժանի չեն այն պարսավանքներին, որոնց արժանանում են, քանի որ նրանք ուղղակի անտարբեր։ Հենց այս  անտարբերությունը մեր հասարակության ամենամեծ հիվանդություններից մեկն է, ու քանի դեռ հասարակությունը անտարբեր է, ապա անիմաստ է խոսել քաղաքացիական գիտակցության, քաղաքական մշակույթի և նմանօրինակ գեղեցիկ բաների մասին։

Ի դեպ ամենայն հավանականությամբ, այս 7000-ի գերակշիռ մասը չի ենթարկվել որևէ ճնշման կամ սպառնալիքի պարզապես իրենց աշխատավայրի ղեկավարությունը «ընկերաբար» առաջարկել է դիմում գրել, իրենք էլ մեծ սիրով համաձայնել են, սա իհարկե, վարչական ռեսուրսի կիրառման դասական ձևերից է, սակայն մեծ դժվարությամբ այն կարող ենք ճնշում համարել, քանի որ վերջիններս, իրենց ոչ թե ճնշված են զգում կամ իրենց իրավունքների ոտնահարում տեսնում, այլ ընդհակառակը հարցին մոտենում այն տեսանկյունից, որ իրենք «լավություն են անում» ղեկավարին։ Այս իրավիճակը բավական խորը և ընդարձակ վերլուծության կարիք ունի, սակայն դրա փոխարեն որպես կանոն ամեն ինչ սահմանափակվում է ֆեյսբուքյան տարածքում «խինդ ուրախություն» կազմակերպելով և շատ արագ մոռացվում։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ը