Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձմեռը կլինի վայրիվերումներով, ձնառատ, և շատ տաք, շատ ցուրտ եղանակները կհաջորդեն միմյանց. Գագիկ Սուրենյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս տարի ձմեռը կլինի վայրիվերումներով՝ շատ տաք և շատ ցուրտ եղանակները կհաջորդեն միմյանց. այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:  

«Մեր հանրապետության տարածքը այդ երեք ամիսներին էլ շատ հաճախ ենթարկվելու է հիմնականում Սկանդինավիայի կողմից ներթափանցած արկտիկական ցուրտ օդային  հոսանքների ազդեցությանը, որոնք առաջացնելու են օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ՝ առատ ձյուն, բուք և այլն, այսինքն՝ կզգացվեն բավականին սառնամանիքային եղանակներ, և նաև շատ հաճախ կենթարկվենք Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությանը, որի արդյունքում էլ այդ օրերին կնկատվի օդի ջերմաստիճանի զգայի բարձրացում»,-ասաց նա: 

Գագիկ Սուրենյանը բացատրեց, որ ձմռան ընթացքում կլինեն և՛ շատ սառնամանիքային օրեր, երբ ջերմաստիճանը ցածր կլինի -7-ից -10 աստիճանով, ձյան առատ տեղումներ կլինեն, և՛ շատ տաք օրեր, որ կլիմայական նորմայից բարձր կլինի 8-ից 10 աստիճանով: 

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նշեց, թե բոլոր երեք ամիսներին էլ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին: «Այսինքն՝ դա բերում է այն եզրակացության, որ սպասվում է ձնառատ ձմեռ, բայց նաև կլինեն օրեր, որ հովտային շրջաններում կլինեն նույնիսկ անձրևներ»,-ասաց նա:

Նա առանձնացրեց ծայրահեղ բարձր և ցածր ջերմաստիճանները, որ կանխատեսվում է այս ձմեռ. «Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Լոռիում այդ օրերին, երբ կլինեն արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներ, այդ օրերին ջերմաստիճանը կնվազի մինչև -25,-30  ջերմաստիճան, իսկ  արևադարձային տաք օդային զանգվածների ներհոսքի դեպքում առանձին օրեր ցերեկային ժամերին նշված տեղերում օդի ջերմաստիճանը կհասնի +5-ից մինչև +9 աստիճանի»,-ասաց նա: 

Տավուշի, Սյունիքի, և Արցախի ցածրադիր գոտիներում ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում առանձին օրեր գիշերային ժամերին ջերմաստիճանը կհասնի –10-ից -15-ի, իսկ տաք օդային զանգվածների   ներխուժման  դեպքում ցերեկային ժամերին մինչև +12,+17 աստիճան:  

Մայրաքաղաքում ձմռան ընթացքում կլինեն ժամանակահատվածներ, երբ ցուրտ օդային հոսանքների ներխուժման դեպքում  ջերմաստիճանը  կհասնի գիշերային ժամերին -19-ից, -24 աստիճանի, իսկ տաք օդի ալիքների դեպքում +12, +15 աստիճանի:

«Եթե ընդհանուր գնահատենք և միջինացնելով, ստացվում է ամսական միջինացված ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Այսինքն՝ ասել, որ սպասում ենք ծայրահեղ ցուրտ կամ տաք ձմեռ՝ սխալ կլինի: Միջին ջերմաստիճանը նորմայի սահմաններում կլինի, բայց վայրիվերումները՝ և՛ շատ տաք, և՛ շատ ցուրտ եղանակները կհաջորդեն միմյանց»,-ասաց նա: 

Ի դեպ, Գագիկ Սուրենյանը նշեց, որ խորհուրդ են տալիս ֆերմերներին, որ անպայման կատարեն այգեթաղ, քանի որ խաղողի առանձին սորտեր -18-ից ցրտահարվում են:

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն Մանվելյան