Երգիչ Արամեն նորություն ունի
ԼԱՅՖBlognews.am-ը գրում է.
Երգիչ Արամեի նոր տեսահոլովակի թրեյլերն արդեն պտտվում է համացանցում, իսկ դեկտեմբերի 30-ին կլինի պրեմիերան: BlogNews.am-ի հետ զրույցում Սյոմա Կոդաբաշյանը պատմել է տեսահոլովակի նկարահանման ընթացքի և երգի ստեղծման մասին:
«Կար մտահղացում ձայնագրել երգ փոքրիկների համար, իսկ Արամեի երգացանկում սա առաջինը չէ: Արամեի «Իմ արև» երգը մեծ հաջողություն ունեցավ և սիրվել է հանդիսատեսի կողմից»:

Տեսահոլովակի ռեժիսորը Սյոման է, իսկ սյուժեի քննարկումներին մասնակցել են գործիքավորողներ Կարենը և Սևակը: Երգչի նոր տեսահոլովակում նկարահանվել են երեխաներ։ Նրանց հետ բարդ էր աշխատելը. «Բարդ էր, բայց միևնույն ժամանակ ամենահետաքրքիրը, երբ ամբողջ ընթացքում աշխատում ես փոքրիկների հետ»:
«Համով-հոտով» երգի երաժշտության հեղինակը և գործիքավորողը «Կարեն Սևակն» է, սա Արամեի առաջին համագործակցությունն է նրանց հետ։ Խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը. «Այս տարի կնկարահանենք նաև Արամեի և Աննայի այդքան սպասված դուետը, որի պրեմիերան արդեն կլինի մյուս տարվա սկզիբն»,- եզրափակեց Սյոման:


Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի



