Տարոն Մարգարյանը հպարտ է, որ ՀՀԿ-ն համալրվում է նոր դեմքերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ ուրախ է, որ կան նոր մարդիկ, ովքեր ցանկանում են անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ հպարտ է և ուրախ, որ կուսակցությանն անդամակցելու որոշում են կայացրել երկրի վարչապետն ու մի խումբ նախարարներ:
«Մենք պետք է միայն ուրախ լինենք, որ մեր թիմը համալրվում է նոր կուսակիցներով»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Մարգարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ին նոր մարդկանց անդամակցումը կուսակցության դեմքը փրկելու նպատակ են հետապնդում:
Հարցին՝ համագումարի ընթացքում հնարավո՞ր է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվի կուսակցության փոխնախագահի պաշտոնում, Տարոն Մարգարյանը խորհուրդ տվեց մի փոքր սպասել, համագումարից հետո ամեն ինչ պարզ կլինի:



