Դեպքը ցավալի է, անկախ նրանից՝ ով է եղել ղեկին. Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան՝ ողբերգական վրաերթի մասին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սեպտեմբերի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանին, ով տեղում մահացել:
Past.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը ցավակցություն հայտնեց վրաերթից մահացած քաղաքացու ընտանիքի անդամներին ու հարազատներին:
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում վրաերթից մահացած քաղաքացու ընտանիքի անդամներին ու հարազատներին: Անշուշտ, դեպքը ցավալի է՝ անկախ նրանից, թե ով է եղել մեքենայի ղեկին:
Նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած ոք ու քննարկման առարկա դարձնել վարորդի պաշտոնյա լինել - չլինելը, իմ կարծիքով, տեղին չէ»,-նշեց Ա. Գևորգյանը:




















































