Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունների անտարբերությունը՝ երիտասարդների մահացու «խաղի» պատճառ . «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ համացանցային լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում էր դեղատներում ազատորեն վաճառվող հոգեմետ դեղերի թեման: Մեր տեղեկություններով թեմայի շուրջ քննարկումներ են ընթացել նաև «Միասնություն» համազգային շարժման խորհրդում, որտեղ որոշում է կայացվել նաև հանրային և այլ հարթակներում պայքար մղել այդ երևույթի դեմ:
«Փաստը» «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանից փորձեց պարզել, թե իրենք ինչ քայլեր են նախատեսում:

– Պարոն Վարդանյան, մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի դեղատներում ազատ վաճառվում են դեղեր, որոնք հոգեմետ ազդեցություն ունեն, իսկ օգտագործողները շատ արագ կախվածության մեջ են ընկնում, ինչպես թմրանյութերից: Մասնավորապես խոսքը «Լիրիկա» դեղամիջոցի մասին էր, որ կարծես, չարիքի նման կախված է շատ հայ ընտանիքների գլխին:
– Ես ամբողջովին կիսում եմ բարձրացված մտահոգությունը: Ասեմ ավելին, մեզ հասած տեղեկություններով նմանատիպ դեղամիջոցներ շրջանառվում են ակումբներում և զվարճանքի այլ վայրերում: Երիտասարդներից շատերը, չգիտակցելով հետևանքները` ընկնում են ազդեցության տակ ու կործանում իրենց կյանքը: Մեզ համար դա անթույլատրելի է: Երիտասարդության առողջությունը մեր երկրի համար ունի ազգային անվտանգության նշանակություն: Ամեն կերպ պետք է պայքարել այդ արատավոր երևույթի դեմն առնելու համար:
– Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:
– Այդ հարցը ամենայն լրջությամբ քննարկվել է «Միասնություն» համազգային շարժման խորհրդում: Իշխանությունները զբաղված են իրենց նեղ անձնական հարցերով, այնինչ երիտասարդությունը կոնկրետ մահվան դեմ է կռիվ տալիս՝ առանց հասկանալու, թե վաղն ինչ է սպասվելու իրեն: Մենք որոշել ենք շատ խիստ պայքար մղել հանրապետությունում այդ չարիքի տարածման դեմ: Առաջին` պետք է խստացնել վերահսկողությունը: Նմանատիպ դեղերը պետք է դեղատներում վաճառվեն բացառապես բժշկի թույլտվությամբ: Երկրորդ` համապատասխան մարմիններից պահանջելու ենք ուժեղացնել հսկողությունը զվարճանքի վայրերի նկատմամբ, որպեսզի մեզանում օր առաջ արմատախիլ արվի նման մահաբեր թույների տարածումը: Եթե հետևողական պայքար չմղենք, ապա ընդամենը մի քանի տարի հետո կունենանք անդառնալի հետևանքներ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան