Մարտին Շուլցը հեռանում է իր պաշտոնից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը, որովհետև պատրաստվում է 2017–ի ընտրություններում գլխավորել Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը: Եվրոպական մամուլը գրում է, թե Շուլցն առաջադրվելու է Հյուսիսային Հռենոս–Վեստֆալիայի տարածաշրջանում:
Թուրքիայի առջև փակվում են Եվրամիության դռները
Եվրախորհրդարանը հաստատել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցային գործընթացը սառեցնելու մասին առաջարկը: Այն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայների համամասնությամբ և թեպետ օրենսդրական ուժ չունի, այսպես կոչված, աշխատանքային պահանջ է հանդիսանում ԵՄ անդամ պետությունների ղեկավարության համար, սակայն, սպասվում է, որ Թուրքիայի անդամակցության հարցը Բրյուսելում կքննարկվի դեկտեմբեր ամսվա ընթացքում, ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



