Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Իսլամ Սահիբօղլուն:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Կուսակցության անդամներից մեկի խոսքերով՝ իշխանությունները շարունակում են ճնշումները ընդդիմադիր ուժի նկատմամբ, եւ դատարանը կուսակցության ներկայացուցչի նկատմամբ ապօրինաբար սահմանել է 30 օրվա ազտազրկում:
Կուսակցության ներկայացուցիչները տեղյակ չեն ձերբակալության պատճառների մասին:
Մեղադրելով «Ժողովրդական ճակատ»-ին եւ այլ ընդդիմադիր կուսակցություններին չկատարած մեղքերի մեջ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է ուշադրությունը շեղել այն դժբախտություններից, որոնք իշխող ռեժիմը բերել է ժողովրդին:
Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն' ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կա:



