Մենք պետք է կանգնեցնենք «Բորուսիային». Թոմաս Մյուլեր
ՍՊՈՐՏՄենք պետք է կանգնեցնենք դորտմունդցիներին. այս մասին ասել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, ով կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիան» այս մրցաշրջանում Բունդեսլիգայի չեմպիոնության համար իրենց մրցակից կարող է լինել:
Նշենք, որ նոր մրցաշրջանի 4 տուրի արդյունքում երկու թիմերն էլ գրանցել են հարյուր տոկոսանոց արդյունք և իրենց ակտիվում ունեն 12-ական միավոր:
«Բորուսիան» ցանկանում է կրկին առաջ սլանալ: Դա լավ է ազգային առաջնության համար, սակայն «Բավարիայի» նկատմամբ ճնշումը մի փոքր ավելանում է: Նրանք շատ են ցանկանում հաղթել և ակնհայտ է, որ հենց դրան էլ տրամադրված են: Ներկայիս «Բորուսիան» կարող է Բունդեսլիգայի չեմպիոնությանը հավակնել, այդ պատճառով էլ մենք պետք է կանգնեցնենք նրանց»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Bild-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



