Սննդամթերքներ, որոնք մի քանի անգամ ջերմային մշակման ենթարկվելուց հետո դառնում են վնասակար
ԼԱՅՖԲժիշկները կարծում են, որ եփված սննդամթերքի որոշ տեսակներ ավելի լավ է օգտագործել սառը վիճակում, քան կրկին ջերմային մշակման ենթարկել, քանի որ դա կարող է վնասակար լինել մարդկանց առողջության համար:
Մասնավորապես՝ նրանք խորհուրդ չեն տալիս տաքացնել եփված Ճակնդեղը, քանի որ մեկ անգամից ավել ջերմային մշակման ենթարկվելու դեպքում այն կորցնում է իր օգտակար հատկությունները:
Հատկապես վտանգավոր է օրգանիզմի համար մեծ քանակությամբ սպիտակուց պարունակող սնունդը երկրորդ անգամ տաքացնելը: Բժիշկների խոսքով՝ մի քանի անգամ ջերմային մշակում անցած միսը կորցնում է ոչ միայն իր համային առանձնահատկությունները, այլև զրկվում է հեշտ յորացվող սպիտակուցներից, որոնք քայքայվում են անընդհատ տաքանալու հետևանքով: Նման մսի օտագործումը կարող է առաջացնել փորափքանք, նյութափոխանակության խանգարում և աղեստամոքսային տրակտի մի շարք այլ խանգարումներ:
Բացի այդ, մասնագետները վստահեցնում են, որ պետք չէ տաքացնել արդեն եփված ձուն կան ձվածեղը, քանի որ այն կորցնում է իր օգտակար միկրոտարրերը և կարող են սկսել արտադրվել թունավոր տարրեր:
Սնկերը, որպես սպիտակուցի հարուստ աղբյուր, երկրորդ անգամ ջերմային մշակում անցնելուց հետո նույնպես կարող են վնասել ինքնազգացողությանը, ուստի փորձագետները խորհուրդ են տալիս դրանք ուտել սառը վիճակում:



